Այսօր՝ հոկտեմբերի տասներեքին, Գայանե Ասլամազյանի ծննդյան օրն է։

Դերասանուհի, հաղորդավուրի, հանրային վառ ներկայացուցիչն այսօր դարձավ քառասունինը տարեկան։

Երկար տարիներ Գայանեն առավոտյան՝ իրեն հատուկ մեղմ ժպիտով բարի լույս է մաղթել հայրենակիցներին և մշտապես խոսել ու քննարկման դուրս բերել կարևորագույն հարցեր։

Այսօր էլ նա մտահոգված է հայրենիքով և իր տեսակետները, զայրույթն ու բողոքը հաճախ հայտնում է համացանցային հարթակներում։ Այսօր Գայանեն տարեդարձի առիթով հրապարկմամբ է հանդես եկել։

Նա մասնավորապես գրել է․ «Դե ինչ, բարև 49 և նոր սկիզբ: Եվ սա դեռ սկզբի սկիզբն է: Ոչինչ հեշտ չի լինուն, բայց հաղթում է պայքարողը։ Շնորհակալ եմ, որ երևանյան ժամանակով եք շնորհավորում»։ Նրան շտապել են շնորհավորել հազարավոր օգտատերեր և ջերմ խոսքեր, մաղթանքներ հղել։

Շնորհավորական գրառումներ են կատարել նաև Գայանեի մի շարք գործընկերներ։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում։