Այսօր՝ հոկտեմբերի քսանմեկին, Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։

Չնայած երիտասարդ տարիքին՝ հրաշալի, տաղանդավոր դերասան և ռեժիսոր էր։ Այսօր կդառնար 42 տարեկան։

Երվանդը Ժակ Ենգիբարյանի որդին է, ով ՀԽՍՀ վաստակավոր արտիստ էր։ Ծնվել և նախնական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետև դերասանի մասնագիտությունը նույնպես ստացել է Երևանում՝ Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում։

Երիտասարդ դերասանը սովորել է նաև թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Նկարահանվել է ինչպես ֆիլմերում, այնպես էլ թատրոնում և կերտել մեկը մյուսից անթերի կերպարներ։ Որպես լավագույն դերասան արժանացել է «Արտավազդ» մրցանակի։

Տաղանդաշատ դերասանը դեռ ավելիին կհասներ և առավել կատարյալ դերեր կկերտեր, եթե 2013-ին չընդհատվեր Երվանդի կյանքի ուղին։ Մահացել է ավտովթարից։ Հայ թատրոնը իսկապես կորուստ ունեցավ։

Ենգիբարյանի աստղը դեռ ավելի պայծառ կշողար, սակայն կյանքն անկանխատեսելի է։ Կյանքից հեռացավ իր ծննդյան հաջորդող օրը։