Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ սպորտսմենի մասին


Այսօր՝ հոկտեմբերի քսանմեկին, Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է։

Աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր դարձավ երեսունչորս տարեկան։

Սպիտակ արջ կեղծանունը կրող սպորտսմենին իրավամբ նմանեցնում են  սպիտակ հսկա արջի, ով հայ ազգի պարծանքն ու հպարտությունն է։ Նա բազմակի անգամներ աշխարհի յուրաքանչյուր ծայրում գտնվող հայի նվիրեց հպարտության այնպիսի զգացողություններ, որոնք անգնահատելի ու աննկարագրելի են։

Սպորտսմենը հունահռոմեկան ըմշամարտով սկսկել է զբաղվել 9 տարեկանից և արդեն մեկ տարի անց նրա հաջողություններն այդ ասպարեզում ակնհայտ էին և նա անմիջապես տեղափոխվում է Հայաստանի ազգային հավաքական և Հայաստանը ներկայացնում բարձր հարթակներում ու հաղթական ավարտներ պսակում։

Սիրված սպորտսմենին այսօր շնորհավորում են հազարավոր օգտատերեր և լավագույն մաղթաները հղում։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և անսահամն ուժ ու կորով մաղթում բազուկն ամուր մեր հայ արծիվին։


Понравилась статья? Поделиться с друзьями: