Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Արփի Գաբրիելայնի ծննդյան օրն է։

Արտիստուհուն սիրում են ինչպես երգարվեստի բնագավառում, այնպես էլ որպես դերասանուհի։

Սիրված դերասանուհին, երգչուհին մի շարք ստեղծագործություններով է հանդես եկել և կերտել բազմաթիվ դերեր։

Նրա մասնակցությամբ ֆիլմերը անմիջապես սիրվում են և նրա կերտած կերպարները քննարկումների առիթ դառնում։

Արփին հանդիսանում է Միհրան Ծառուկյանի կինը։

Ընտանիքն օրինակ է շատերի համար։ Արփիին ուղիղ կեսգիշերին համացանցում շնորհավորել է ամուսինը՝ Միհրանը։ Երգիչը հանրայնացրել է ընտանեկան անչափ ջերմ լուսանկար, որին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ կես, իմ սեր»։

Միհրանի և Արփիի հետևորդները միացել են շնորհավորանքին և ջերմ ու բարի բարեմաղթանքներ հղել սիրելի դերասանուհուն, երգչուհուն։