Այսօր՝ սեպտեմբերի քսանմեկին, Հայաստանի անկախության օրն է։

Օրը տոնացույցում ամենգեղեցիկ և ուրախ տոներից մեկն է հայ հանրության համար։

Այս տարին, սակայն բացառություն եղավ․ օրը տոնական չէ։ Սեպտեմբերի տասներեիքին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքնով հայկական կողմի զոհերի թիվը անցավ երկու հարյուրը։

Սա անասելի մեծ ցավ է, որը թույլ չի տալիս որևիցե տոն նշել ըստ արժանվույն և ունեն ալ տոնական տրամադրություն։

Հայաստանն արժանի է ամենալավին, բայց մեր հայրենիքն այսօր վիրավոր է և խոցված։ 1990 թ․ օգոստոսի քսաներեքին գերագույն խորհուրդը ընդունեց մի հռչակագիր, որտեղ նշված էր՝ ՀԽՍՀ-ը կազմալուծվում է, ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը և 1991 թ․ սեպտեմբերի քսանմեկին հայ ժողովուրդը մասնակցեց հանրաքվեի և կողմ քվեարկեց ԽՍՀՄ-ից դուրս գալու օգտին։ 1991 թ․ 1-ին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հայաստանը լիակատար անկախություն ձեռք բերեց նույն տարվա դեկտեմբերի քսանվեցինին։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն։ Թող վաղվա օրդ հաղթանակած լինի և երկարատև խաղաղությամբ։