Այսօր՝ հոկտեմբերի տասին, սիրված երգիչ Արամեի ծննդյան օրն է։

Նա այսօր դարձավ քառասուներեք տարեկան։ Երգչի ծննդվայրը Արմավիրի մարզն է (Արմավիր քաղաքը)։

Երկու տարեկան էր, երբ ընտանիքը որոշում կայացրեց տեղափոխվել Երևան, իսկ տասը տարեկանում տեղափոխվում են Ռոստով և այնտեղ էլ հաստատում մշտական բնակություն։ Սակայն, տարիներ անց, երբ Արամեն արդեն ինքնուրույն էր կայացնում իր կյանքի որոշումները, վերադառնում է հայրենիք և հաստատվում Երևանում։

Նա այժմ ամուսնացած է և երկու երեխաների հայր։ Երգիչն ունի մեկ եղբայր և մեկ քույրիկ։ Հայրը վաղ է հեռացել կյանքից և Արամեն երազում էր որդի ունենալ և շնորհել հայրիկի անունը՝ Մարատ։

Եվ այսօր փոքրիկ Մարատն արդեն հինգ տարեկան է։ Բազմաթիվ ստեղծագործություններով հիացրել է իր ունկնդիրներին և երկպագուների մեծ բանակ ձեռք բերել։ Արամեն օրեր առաջ կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ համատեղ զուգերգ էր ներկայացրել և հիացրել իր հանդիսատեսին։

Նրանք ստեղծագործությունը նվիրել են հայրենքի համար ընկած հերոսներին։ Շնորհավորում ենք երգչին և լավագունը մաղթում։