Հանրահայտ «Apple» ընկերությունը մտադիր է բարձրացնել iPhone 11-ի արտադրության ծավալները։ Ընկերությունը մտադիր է արտադրական ծավալները մեծացնել 10 %-ով, այսինքն 8 մլն հատով։ Դրա պատճառն այն է, որ ողջ աշխարհում նոր սմարթֆոնի պահանջարկը գերազանցել է սպասելիքները։
«Այս աշունը մի փոքր ավելի հագեցած է, քան սպասում էինք։ Պատվերների ավելացումից հետո պատրաստի արտադրանքի ծավալն ավելի մեծ է լինելու՝ նախորդ տարվա համեմատ»,- հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Մատակարարները մտահոգություն են հայտնում, որ այդքան շատ պատվերների ծավալը մշտական չի լինի․ «Այս պահին պահանջարկը լավն է։ Բայց պետք է կանխատեսող լինենք և շատ լավատես չլինենք։ Հուսամ՝ այս վիճակը կտևի ավելի երկար, քան անցած տարի»,- նշել է մատակարարներից մեկը։
Հիշեցնենք, որ Հայաստանյան շուկայում iPhone 11-ը վաճառվում է անցած ամսվա 20-ից։ Գները սկսվում են 500 հազարից։