«Կարևոր չէ առաջ, թե հետո․ ես միշտ նույնն եմ»․ ահա թե որ սիրված դերասանուհին է այս փոքրիկ աղջնակը


Մանկության լուսանկարներ, որոնք կախարդական կերպով այնքան սեր և ջերմություն են պարփակումիրենց մեջ։ Խնամքով պահում, իսկ հարկ եղած դեպքում էլ անմիջապես դուրս բերում և մանկության գիրկը տանում և պարուրում ջերմ, բարի հիշողություններով։

Հատկապես ուշագրավ են հայտնի անձանց մանկության տարիները և այդ ժամանակ տեղի ունեցած արկածները։

Հայտնի դեմքերից շատերը մեծ սիրով են ցույց տալիս իրենց մանկության տարիներին արված կադրերը, որտեղ տեսնում ենք դեմքեր, որոնք արամատես փոփոխության են ենթարկվել և, իհարկե, դեմքեր, որոնք այնքան ուշագրավ կերպով պահպանվել են։

Այս անգամ ներկայացնում ենք Մարիամ Ալեքսանյանի մանկության տարիների լուսանկարը, որը հրապարակել է հենց ինքը՝ դերասանուհին։

Կից ներկայացրել է նաև հասուն տարիների լուսանկարը։ Դերասանուհու դիմագծերը պահպանվել են և արմատական փոփոխությունների չեն ենթարկվել։ Այս մասին Մարիամը լուսանկարներին կից գրել է․ «Կարևոր չէ առաջ, թե հետո․ ես միշտ նույնն եմ»։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: