Հայրենիքի հանդեպ սերը սկսում է այն գիտակցումից, որ հայրենիքը, որտեղ ապրում ու արարում ենք, մեր տունն է և այն պահապնել ու փայփայել է պետք, իսկ հարկ եղած դեպքում՝ կյանքով պաշտպանել։

Արցախցին այսօր ամբողջ աշխահին ցույց է տալիս իր անարատ հայրենասիրությունը․ կյանքը վտանգելով կանգուն է իր հայիրենիքում և ամեն բան անում է, որ հայրենիքն էլ իր համար, իր երեխայի հաար կանգուն մնա։

Այս նյութում ներկայացնում ենք Հացի գյուղի բնակիչներին, ովքեր հստակորեն գիտակցելով վտանգը՝ նշում են պայքարի մասին և հուսադրում դիմացինին։

Բնակչուհիներից մեկը, ում վիճակված է եղել տարբեր փուլերով զգալ դժվարոթունները, պատերազմը, այսօր նշում է, որ 90-ականներն ավելի վատ է եղել, պատմում է, որ ալյուրից մակարոնեղեն են պատրաստել, դոշաբից՝ հալվա, շոկոլադ և դիմակայել և հավելում, որ այսօր նույնպես դիմակայելու են, քանզի իրավճակն արդեն ստեծված է և ոչ ոք չի պատրաստվում իր տունը լքել։

Մանրամասներն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։