90 քանի հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են, որ ավելորդ փող չծախսեն․ Լուսինե Կիրակոսյան


Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը, ով վաստակավոր արտիստի կոչում ունի և տարիներ շարունակ հիացրել է հանդիսատեսին իր կերտած դերերով, այժմ աշխատանքից ազատման վտանգի առաջ է կանգնած։

Նա իր բողոքի ձայնն է բարձարացնում։ Բանն այն է, որ Լուսինեն և մի շարք այլ դերասանների աշխատանքից ազատ են արձակում։ Լուսինեն պատմում է՝ թատրոնի ղեկավարությունը տեղեկացրել է, որ հունվարի մեկից պիտի ազատվեն այն դերասանները, ովքեր դեր չունեն։

Դերասանուհին նշում է՝ ինչ Խանդիկյանը ստանձնել է թատրոնի ղեկավարի պաշտոնը, ինքը որևէ դեր չի ստացել։ Իսկ եթե չունի դեր, ինչպես խաղա։ Ղեկավարությունը նշում է՝ քաղաքապետարանից է նման որոշում եկել։

Լուսինե Կիրակոսյանն ամեն տեղ դիմել է՝ թատրոնի տնօրենին, քաղաքապետարանին, վարչապետին, սակայն ոչ ոք նրան չի ընդունել։ «Սա երկի՞ր է, թե՞ անտերանոց․․․ Բղավում են՝ աշխատում ենք ժողովրդի համար, բա ինչո՞ւ են բոլոր դռները փակ ժողովրդի առաջ․․․

90 քանի հազար դրամի համար աշխատանքից հեռացնում են՝ ավելորդ գումար չծախսելու համար, բայց դեր չեն տալիս, որ խաղամ»,- ասել է դերասանուհին։ Դերասանները հույս են տածում, որ բողոքի ձայն բարձրացնելուց հետո միգուցե ինչ-որ բան փոխվի և նրանք հնարավորություն ստնան շարունակել աշխատանքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!