9 ամիս առաջ Ժոռան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու․ հուզիչ տեսանյութ


Հազարավոր տղաների անժամանակ մահը Հայաստանի խորը վերքը դարձավ։ Վերք, որը տնքացող ու մշտական է։ Որքան էլ արյունը կանգ առնի, այն սպիերից է, որը ցավոտ է և մշտապես հիշեցնող։ Հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել մթի և խավարի մեջ։

Նրանք անվերջանալի կարոտ ունեն սրտում։ Նրանցից շատերը դառնությունը և վիշտը փորձում են գտնել նոր ծննդի մեջ։ Որդեկորույս հարյուրավոր մայրեր կրկին մայրացել են՝ ուրախություն ու փոքրիկ հույս բերելով իրենց ընտանիք։

Այդ ուրախությունն ու նրանց աչքերի փայլը երջանկացնում և հուսադրում է նաև նրանց շրջապատին ու, իհարկե, քաղաքացիներին, ովքեր ունակ են ուրախանալ ու հպարտանալ նման ուժեղ անհատներով։

Եվ ահա Էրեբունի բժշկական կենտրոնից ստացվում է մի բարի լուր․ ծնվել է քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում զոհված Ժոռա Անդրիասյանի եղբայրը: Ինն ամիս առաջ Ժոռան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու:

Քաջ առողջություն, խաղաղություն և երջանկություն ենք մաղթում փոքրիկին և շնորհավորում ընտանիքին։ Կից ներկայացնում ենք տեսանյութ։


Понравилась статья? Поделиться с друзьями: