67 օր հարազատները որդուց ոչ մի լուր չեն ունեցել․ հերոսն այսօր տանն է․ ահա թե ինչպես են դիմավորել նրան


Քառասունչորսօրյա պատերազմից հետո հայ հասարակությունն այնքան սրտառուչ պամությունների է հանդիպել և, ցավոք սրտի, այդպիսի պատմություններ դեռ շատ կան։

Յուրաքանչյուր զինվորի հետ մեր հայրենակիցներն ընկնում ու վեր են կանգնում, յուրաքանչյուրի կերտած սխրանքը անգիր անում և այնքան խորը պատկերացնում, որ ասես տեսել է և անմիջապես մասնակից են եղել, նրանց ծնողների ապրումները կիսում, լաց լինում ու հոգի մաշում։

Անհետ կորած զինվորների հայտնվելուն պես ցնծություն է ապրում մի ողջ ազգ։ Ահա այդպիսի մի պատմություն ենք ցանկանում ներկայացնել։ Անհետ կորած համարվող Սամվելին միգուցե շատեը իմանան։

Նրանից  67 օր ոչ մի լուր չեն ունեցել հարազատները։ Սամվելը մեկ շաբաթ զինակից ընկերների հետ շրջափակման մեջ է եղել և այնտեղից դուրս է եկել հրաշքով։

Այդ ողջ ընթացքում նրանք՝ մի ամբողջով գնդով,  սնվել են  տանձի ծառի պտուղներով։ Սամվելը հրետանավոր էր։ Եվ շտապում ենք հայտնել, որ երեկ հերոսը տուն է վերադարձել։ Բարի վերադարձ, հերո՛ս։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!