«6 տարի առաջ գրածս Արմեն Աշոտյանի մասին, ուժի մեջ է»․ Անահիտ Բախշյանը հիշեցնում է, թե ինչ է ասել Արմեն Աշոտյանի մասին


Անահիտ Բախշյանն իր օգտահաշվում կիսվել է տարիներ առաջ իր կատարած գրառումներից մեկով, որն Արմեն Աշոտյանի վերաբերյալ է։

Գրառումը տիկին Բախշյանը կատարել է վեց տարի առաջ, երբ ափսոսանք էր հայտնել, որ Աշոտյանը դուրս եկավ նախարարի պաշտոնից։ Նա կարծում է, որ Աշոտյանը աշխատասեր նախարար էր, ով կարողանում էր դիմացինի ասածն արագ ըկալել, ապա կիրառել և ստեղծագործել։

Անահիտ Բախշյանը հատկապես կարևորում է այն, որ նախարարը կարողանում էր իր մասին ցանկացած տեսակի քննադատությունը հանգիստ լսել, ապա խոսել այդ մասին և հակառակը համոզել կամ էլ չհամոզել։

Նա ընդգծել է, որ ութ տարի համագործակցել է նրա հետ  և հիշեցրել է, որ բացթողումների վերաբերյալ քննադատողներից մեկն էլ հենց ինքն է եղել, սակայն դա առիթ չէ ճմարտությունը չասելու։

Այս գրառմանն Անահիտ Բախշյանը հավելել է․ «6 տարի առաջ գրածս Արմեն Աշոտյանի մասին, ուժի մեջ է»։


Понравилась статья? Поделиться с друзьями: