Առավոտյան Առողջապահության նախարարության սոցցանցային պաշտոնական էջով տեղեկություն հրապարակվեց, որում ասվում էր, որ այսօր վիրուսի հաստատման մասին թարմացումներն ավելի ուշ կհրապարակվեն, այլ ոչ թե այն ժամին, որը հաստատված է ըստ հայտարարված կարգի:
Այս հրապարակումը որոշակի դժգոհություն առաջ բերեց շատ օգտատերերի մոտ:
Քիչ առաջ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և նախարարի մամլո խոսնակ Ա. Նիկողոսյանը հրապարակեցին այսօրվա թարմացումները՝ հայտարարելով հիսուն նոր վարակման դեպքերի մասին:
Եթե երեկ գրանցված 58 նոր դեպքերի մեջ միայն երկու դեպքերն էին նոր, ապա այսօր կան ևս երեք քաղաքացիներ, ովքեր նոր դեպքեր են համարվում: Բնականաբար աշխատանքներ են տարվելու, որ մեկուսացվեն այն անձիք, ովքեր ֆիզիկական շփումներ են ունեցել այս երեք անձանց հետ:
Այսպիսով՝ մեր երկրում վարակվածների թիվն անցավ հինգ հարյուրի սահմանը, իսկ մարդիկ շարունակում են պարբերաբար խախտել կարանտինային կանոնները՝ հաճախ դուրս գալով առանց լուրջ առիթի: