5 պարզ մթերքներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին ձմռանը


Ձմռանն օրգանիզմը ամրապնդման կարիք ունի, որքան երբևէ։ Այն պետք է սնել վիտամիններով, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դիմադրողականությունը և դիմակայել տարբեր վիրուսային հիվանդություններին։

Այս նյութում կներկայացնենք բնական այն հինգ մթերքները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին այն ուժեղ պահելու համար։ Դրանք են լոռամիրգը, կոճապղպեղը, կանաչին, նուռը և ցիտրուսը։

Իսկ այժմ յուրաքանչյուրի մասին առանձին և հստակ։ Ցիտրուսն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C։  Ցիտրուսային մրգերի բավականաչափ օգտագործումը հնարավորություն կտա դիմակայել հիվանդություններին։

Կանաչիների տարբեր տեսակների օգտագործումը օգնում է օրգանիզմին արթնացնել պաշտպանիչ հատկությունները։ Այն թույլ իմունիտետի փրկությունն է։ Նուռը պարունակում է այն բոլոր օգտակար  հատկությունները, ինչը պարունակում են ցիտրուսն ու կանաչին միասին։

Այն օգտակար է միշտ, սակայն ցուրտ սեզոնին՝ առավելապես։ Կոճապղպեղով թեյը կփրկի ձեզ ձմռան խիստ ցրտից և բացի այդ այս բույսը բնական լավագույն դեղամիջոցն է, որն այնքան հարկավոր է մեզ բոլորիս, հատկապես ձմռանը։

Լոռամիրգը դիամդրողականության սնման  աղբյուրն է։ Այն ճիշտ մշակման և պահպանման պայմաններում կարելի է մեկ տարի պահպանել և օգտագործել ողջ տարի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!