-48 կիլոգրամ. Արտաշ Ասատրյանը բացահայտում է նիհարելու գաղտնիքը. բացառիկ հոլովակ


Վերջին շրջանում բավականաչափ քննարկվեց և դեռ շարունակվում է քննարկվել երգիչ Արտաշ Ասատրյանի զգալի նիհարելը։ Երգիչը բոլորովին փոխվել է։

Բազմաթիվ օգտատերեր նույնիսկ նշում են, որ երգիչն անճանաչելի է դարձել։ Իսկ Արտաշն ինքը նշում է, որ նիհարել է 48 կիլոգրամ։ Դա, իհարկե, բավականին  մեծ ցուցանիշ է, հատկապես այն դեպքում, երբ այդ 48 կիլոգրամները երգիչը կորցրել է ընդամենը տասը ամսում։

Իհարկե, շատերին է հետաքրքիր, թե ինչպես է դա հաջողվել նրան։ Արտաշ Ասատրյանը նշում է, որ այդտեղ որևէ գաղտնիք չկա․ նիհարել է ջրով և լավ ռեստորաններում հաց չուտելով։ Քաշը կորցնելուց հետո երգիչը ավելի բարետես է դարձել։ Օգտատերերից շատերն են նշում, որ երգիչը երկաթյա կամք ունի։

Եվ միայն ուժեղ մարդը կարող է դնել դժվարին նպատակ և հասնել դրան։ Ինչպես տեսնում ենք՝ Արտաշ Ասատրյանին դա հաջողվել է և դեռ շարունակում է հաջողվել։

Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել Արտաշ Ասատրյանի առաջ և հետո ձևաչափի  լուսանկարները։


Понравилась статья? Поделиться с друзьями: