Ալլա Լևոնյանն այն հայ երգչուհիներից է, ով երկար տարիներ է ինչ կարողանում է հաճույք պատճառել իր երգերով և այս ողջ տարիների ընթացքում երգչուհին հավատարիմ է մնացել իր ոճին։

Երգչուհին քառասունվեց տարեկան է։ Նա պահպանողական է։ Անգամ քթի պլաստիկ վիրահատության գնաց բավականին երկար մտորումներից հետո։

Երգչուհու երկրպագուները նրան հնարավորություն են ունեցել տեսնել բոլորովին այլ ոճում միայն «Բարև» տեսահոլովակում։

Նա իր ազատ ոճի հագուստներով կարողացավ զարմացնել երկրպագուներին, սակայն դա միայն տեսահոլովակի համար էր, երգչուհին շարունակեց մնալ պահպանողական և ներկայանալ այնպիսի տեսքով, ինչպիսին որ սովոր էին տեսնել նրան երկրպագուները։

Բայց վերջին շրջանում նրա հետևորդները նկատել են, որ երգչուհին փոխել է իր ոճը և զգեստներից ու շրջազգեստներից անցում է կատարել ավելի հարմար, ջինսային հագուստների և սպորտային կոշիկների, ինչն է՛լ ավելի երիտասարդ տեսք է հաղորդել երգչուհուն։