+40․․․+42 աստիճան․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է և հորդորում հետևողականություն


Ամռան տապին մարդիկ փորձում են զովանալու տարբերակները գտնել և շատերն էլ անհամբերությամբ սպասում են եղանակի զովանալուն, քանի որ ամռան վերջին օրերն են ընթանում և շուտով աշուն է։ Եղանակ, որի ժամանակ կարելի է վայելել բնության գեղեցիկ տեսարանները, գույները և իհարկե զովությունը։

Ամռան այս վերջին օրերին Գագիկ Սուրենյանը շտապում է հայտնել, որ դեռ վաղ է երազել աշնան զովության մասին․ ամառը շարունակում է մնալ իր տիրապետության տակ և խոստանում է է՛լ ավելի թեժ լինել։ Սուրենյանը մշտապես հանդես է գալիս ճշգրիտ կանխատեսումներով։

Մեր երկիր ներթափանցում են տաք հոսանքներ։ Եվ այսպես, Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ տաք օդային հոսանքերը կներթափանցեն Իրաքից։

Հանրապետության տարածքում օգոստոսի տասնմեկից տասնվեցը ջերմաստիճանը կբարձրանա ևս ութ աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի տասնհինգից տասնինն ընկած ժամանկահատվածում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Հանրապետության նախալեռնային, հովտային գոտիներում առաջիկայում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: