4 երեխա ու 1 թոռնիկ…Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը 11 տարի է միասին են


Անահիտ Կիրակոսյանը պահպանում է համացանցային իր ակտիվությունը և հետևորդներին, երկրպագուներին սիրով հաղորդակից դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին։

Այս անգամ դերասանուհին համացանցային իր հարթակում հայտնել է, որ ինքն ու ամուսինն արդեն տասնմեկ տարի միասին են։

Այդ առիթով դերասանուհին ամուսնու հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել և կից  հանդես եկել սիրառատ գրառմամբ, որտեղ նշել է, որ ամուսնու հետ համատեղ տասնմեկ տարիների ընթացքում ձեռք են բերել չորս երեխաներ և մեկ թոռնիկ։ Երբ Անահիտը հանդիպել է ամուսնուն, վերջինս արդեն երկու դուստրերի հայր էր։

Դերասանուհին նրանց ընդունել և սիրել է սեփական զավակների պես։ Նա հաճախ  է իր և դուստրերի հետ համատեղ հրապարակումներ կատարում և կից գրառումներում պատմում նրանց հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին։

Մի առիթով դերասանուհին անկեղծացել է և ասել, որ դժվարությամբ է հասել այն ամենին, ինչն այսօր ունի և երջանիկ է։ Վարը կցված տեսանյութում կարող եք տեսնել Անահիտ Կիրակոսյանի նոր հրապարակումը։


Понравилась статья? Поделиться с друзьями: