Դերասանուհի Նելլի Խերանյանը և Տիգրան Ներսիսյանը հրաշալի և անչափ գեղեցիկ զույգ են, ովքեր տարիներ շարունակ գեղեցիկ ու երջանիկ ընտանիքի օրինակ են հանրության համար։
Նրանցից օրինակ են վերցնում, նրանցից սովորում են և նրանց փորձում են նմանել։ Օրինակելի ընտանիքը հաճախ է կիսվում երջանիկ օրերի, հանգստի, ժամանցի, ընտանեկան տոների, միջոցառումների և այլնի վերաբերյալ կադրերով։ Դերասանները երկու դուստրերի ծնողներ են։
Օրերս նրանց դուստրը՝ Անին, ընտանեկան արխիվային մի հոլովակով էր կիսվել և հայտնել, որ ծնողներն արդեն 35 տարի է ինչ միասին են։
Հոլովակում հուզիչ կադրեր կան։ Այնտեղ կարելի է տեսնել դերասանների հարսանիքից դրվագներ, աշխատավայրից, ժամանցից և ընտանեկան այլ իրավիճակներից։ Տարիները նրանց սերն է՛լ ավելի է ջերմացրել։
Նելլիի և Տիգրանի դուստրերը հիանում են ծնողներով և հպարտանում նրանցով։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել ոչ միայն վերոնշյալ հոլովակը, այլև մի քանի այլ լուսանկարներ։