Ինչպես արդեն գիտեն շատերը՝ երեկ Հանրապետության հրապարակում արեցին Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները։ Իրադարձությունը լայն քննարկվեց։

Շատերի կողմից քննադատվեց նման արարքը և բացասական արարք որակվեց։ Այս մասին շատերը խոսեցին, փորձեցին ընդգծել արաքի սխալ կողմը։ Ահա հենց այս մասին է գրել նաև Ստյոպա Սաֆարյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Եթե մեր երկրի երկու նախկին նախագահները ուղիղ եթերում Թուրքիայի դրոշն են վառում, ի՞նչ կա խառնվելու նրանից, որ Թուրքիայի ԱԳ նախարարը գորշ գայլերի նշան է անում․․․ Փորձեք իրավիճակին կողքից նայել՝ ոչ որպես հայ․ հավատացեք, կողքի՝ երրորդ կողմի հայացքով նա ավելի քիչ է վիրավորել, քան մենք․․․

Էլ չեմ ասում, թե շատերի համար մեծ հարց է, թե դրոշ վառելը որքանո՞վ է ազատագրում Արցախն ու Արևմտյան Հայաստանը։ 30 տարի կանոնավոր, առանց ուշացնելու վառեցինք։

Հետո՞․․․ Ի՞նչ փոխվեց․․․ Հ․Գ․ Խնդրում եմ, «թուրքն իմ թշնամին է» փիլիսոփայությամբ դասախոսություններ չկարդալ։ Ես դա մանուկ ժամանակ էլ գիտեի»։