27 օր շարունակ օր ու գիշեր պայքար է մղել և ընկել հերոսի  մահով ու հավերժացել


Վիրավոր հայրենիքը մերը մնաց միմիայն անմահացած հերոսների շնորհիվ։ Իսկ մենք պարտավոր ենք հանուն նրանց անել ամեն բան, որպեսզի հայրենիքը ոտքի կանգնի , հզորանա, որ Եռաբլուր գնալիս  ասելիք ունենանք։

Մենք բոլորս պարտավոր ենք նրանց հիշատակը վառ ու անմար պահել։ Դա մեր սրբազան պարտքը պետք է դարձնել։ Խոսել ու բարձրաձայնել նրանց կերտած սխրանքների մասին, որ  հավետ ապրեն նրանք։ Նրանց ճանաչեն նաև գալիք սերունդները։

Եվ կրթվեն ու դաստիարակվեն ընկած հերոսների հայրենասիրական գաղափարախոսությամբ։ Ճանաչենք նրանց անուն առ անուն և մեր խորին երախտիքն ու խոնարհումը հայտնենք։ Անմահացած տղաներից է Բորիս Եսայանը ։

Նա ծնվել է 2000 թվականին, Դիլիջան քաղաքում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցություն է ունեցել թեժ մարտերին։ Քսանյոթ օր շարունակ կյանքի ու մահու  կռիվ է տվել և անմահացել հոկտեմբերի 25-ին։

Ընկել է հերոսի  մահով ու հավերժացել։ Կյանքը տվեց հայրենիքին ու հայրենակիցներին։ Հիշատակդ հավերժ․ քաջ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!