2020 թվականին նախատեսվում  է  կենսաթոշակների  բարձրացում. փոխնախարար


Հայաստանի կենսաթոշակառուները շուտով՝  2020թ-ին կզգան  իրենց  կենսաթոշակների  չափերի բարձրացումը:

Այսուհետ  կառավարությունը  նախատեսում է 2020թ-ին բարձրացնել ոչ միայն  նվազագույն կենսաթոշակի չափը, այլ նաև համապատասխան  քայլեր ձեռնարկել,  միջին կենսաթոշակի բարձրացմանը միտված: Այս մասին հայտնել  է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Փոխնախարարը մասնավորապես ընդգծել է, որ  իրենց  կողմից արդեն իսկ  համապատասխան առաջարկություն է  ներկայացվել: Մոտակա միջնաժամկետ ծախսերի ծրագրի համատեքստում  Հայաստանի քաղաքցիների կենսաթոշակների  բարձրացումը, որն  ի դեպ, շարունակական բնույթ է կրում,  նաև կառավարության կողմից իրականցվող  ծրագրով սահմանվել  է  որպես անհրաժեշտ  առաջնահերթություն:

Կառավարությունը  նախատեսում է ժամանակ ոռ ժամանակ բարձրացնել  կենսաթոշակի նախատեսված շեմը: Ուստի  2020-ին  Հայաստանում բնակվող քաղաքցիները կունենան  կենսաթոշակների չափերի բարձրացում, սակայն բարձրացումը որքան կլինի, դեռևս հայտնի չէ:

Ըստ փոխնախարարի, օրինակ՝ ընդամաենը  10 տոկոսով կենսաթոշակները բարձրացնելու համար պետք կգա   ավելի քան  30 մլրդ դրամ, սակայն ի հավելումն այդ ամենի պետք է արձանագրել, որ նկատվում է կենսաթոշակառուների թվի աճ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!