Հայաստանի կենսաթոշակառուները շուտով՝ 2020թ-ին կզգան իրենց կենսաթոշակների չափերի բարձրացումը:
Այսուհետ կառավարությունը նախատեսում է 2020թ-ին բարձրացնել ոչ միայն նվազագույն կենսաթոշակի չափը, այլ նաև համապատասխան քայլեր ձեռնարկել, միջին կենսաթոշակի բարձրացմանը միտված: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Փոխնախարարը մասնավորապես ընդգծել է, որ իրենց կողմից արդեն իսկ համապատասխան առաջարկություն է ներկայացվել: Մոտակա միջնաժամկետ ծախսերի ծրագրի համատեքստում Հայաստանի քաղաքցիների կենսաթոշակների բարձրացումը, որն ի դեպ, շարունակական բնույթ է կրում, նաև կառավարության կողմից իրականցվող ծրագրով սահմանվել է որպես անհրաժեշտ առաջնահերթություն:
Կառավարությունը նախատեսում է ժամանակ ոռ ժամանակ բարձրացնել կենսաթոշակի նախատեսված շեմը: Ուստի 2020-ին Հայաստանում բնակվող քաղաքցիները կունենան կենսաթոշակների չափերի բարձրացում, սակայն բարձրացումը որքան կլինի, դեռևս հայտնի չէ:
Ըստ փոխնախարարի, օրինակ՝ ընդամաենը 10 տոկոսով կենսաթոշակները բարձրացնելու համար պետք կգա ավելի քան 30 մլրդ դրամ, սակայն ի հավելումն այդ ամենի պետք է արձանագրել, որ նկատվում է կենսաթոշակառուների թվի աճ: