2019թ  Սևանից բաց կթողնվի մոտ 170մլն խորանարդ մետր ջուր Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզեր


2019թ ընթացքում   Սևանա լճից  բաց կթողնվի մոտավորապես 170մլն խորանարդ մետր ջուր Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզեր:

Այսօր կայացել է կառավարության հերթական նիստը: Այս անգամ օրակարգում ընդգրկվել  էր ավելի քան 30 հարց: Թերևս  ամենակարևոր հարցերից մեկը եղել է Սևանա լճի ջրառի վերաբերյալ: Նիստի ընթացքում որոշվեց, որ 2019թ ընթացքում մոտ 170մլն խորանարդ մետր ջուր բաց կթողնվի Սևանից Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզի  մոտ 30 հազար հեկտարի չափով ցանքատարածությունների  ոռոգման համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ  240մլն դրամ կհատկացվի  հատուկ պետական հետաքրքրությունների համար ֆոնդին, որը միտված կլինի ներդրումների և արտահանումների վերաբերյալ  ծրագրերի խթանմանը:

Հաջորդ հարցերից մեկն  էլ վերաբերվում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարի հարցին: Որոշվեց  ղեկավար ընտրել Սոնա Հովհաննիսյանին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!