20-ամյակի տորթը՝ շիրիմի մոտ. զինվորի հայրը վարչապետի հետ հանդիպում է պահանջում


Պալյան Պողոսյան․․․ երիտասարդ մի տղա, ով ապրեց ընդամենը 19 գարուն։ Պալյանը մահացել է դիրքերում, երբ այս տարվա հուլիսին հրդեհ էր բռնկվել և պատճառ դարձել երտասարդ այս տղայի, զինվորի մահվան։

Երիտասարդին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր նա։ Հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է, և հարազատներին բարկացնում է այն փաստը, որ ամիսներ շարունակ ընթացող այդ քննությունից նրանց ոչինչ հայտնի չէ։

Ծնողները մեղադրում են բժիշկներին։ Պալյանի հայրը շատերի հետ է խոսել և, ցավոք սրտի, իր բոլոր հարցերն անպատասխան են մնացել, իսկ այժմ էլ զինվորի հայրը վարչապետի հետ է ցանկանում հանդիպել և վերջապես գտնել իր հարցերի պատասխանները։

Երեկ Պալյանը կդառնար քսան տարեկան։ Երիտասարդի քսանամյակի տորթը կտրեցին քույրերը եղբոր շիրմաքարի մոտ՝ արցունքներով պատված։

Տեսարանն անասելի դաժան է։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել վերոնշյալի վերաբերյալ առավել մանրամասն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!