2-րդ համաշխարհայինի ժամանակ նույնիսկ Ստալինը սենց բան չի արել․ Պետդուման նոր որոշում է սահմանել


Ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է և մինչ մարդիկ տարակուսած սպասում են պատերազմի ավարտին, Ռուսաստանը նոր թափով է այն սկսում։

Մոբիլիզացիայի հայտարարումից հետո ռուսների ակտիվ ներհոսք նկատվեց դեպի Հայաստան, իսկ այժմ էլ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ հերթական մոբիլիզացիային է պատրաստվում Ռուսաստանը։ Եվ ահա հայտնի է դառնում, որ Պետդուման նոր օրենք է սահմանել։

Այս մասին իր լսարանի համար պարզաբանում է տվել Տիգրան Խզմլայանը։ Նա գրում է․ «ՌԴ Պետդուման հանեց զորակոչի տարկետումը գիտության դոկտորների և թեկնածուների համար»։ Գրառման մեկնաբանություններում մի շարք օգտատերեր քննարկումներ են ծավալել։

Օգտատերերից մեկը գրել է․ «2-րդ համաշխարհայինի ժամանակ նույնիսկ Ստալինը սենց բան չի արել։ Վիկտոր Համբարձումյանը ցանկացել է կամավոր մեկնի ռազմաճակատ, հետ են ուղարկել, չեն թողել»։ Մեկ այլ օգտատեր գրել է․ «Ուրեմն կորուստները այնքան շատ են, որ արդեն բոլորին են հավաքում:

Ոչ պաշտոնական տվյալներով, մոտ չոր հարյուր հազար զոհ են տվել, եթե ծանր վիրավորներին էլ գումարվի, ստանում ենք մոտ 1 միլիոն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: