Ժամանակակից աշխարը սրընթաց կերպով առաջ է շարժվում և, ցավոք սրտի, առաջ բերում նաև արատավոր երևույթներ։

Շատերը նկատած կլինեն, որ աշխարհը ծայրահեղությունից ծայրահեղության է գնում շատ հարցերում․ օրինակ՝ շատ անձիք ծայրահեղ զգացմունքային են կամ բոլորովին հակառակը՝ ծայրահեղ դաժան։

Զարգանում են նաև տեխնոլոգիաները, համացանցային հարթակները բազմազան են դարձել և տարաբնույթ, իսկ այսօրվա սերունդն ասես մեծանում է հենց այդ մտացածին, ոչ իրական աշխարհում։ Այդտեղ մարդիկ այնպիսին են, ինչպիսին հենց իրենք են հորինել։

Դեռահասները մեծանում են այդ հարթակներում և ոչ բակերում։ Տիկ-տոկ հայտնի հարթակում միլիոնավոր օգտատերեր կան, որոնցից մեկի ճակատագիրն էլ ողբերգական ավարտ է ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել Պակիստանում։

Տասնհինգամյա աղջնակը ցանկացել է ատրճանակով զվարճալի տիկտոկյան տեսանյութ նկարահանել և պատահաբար սեղմել է ձգանը ու կրակել ինքն իր վրա։ Փամփուշտը վնասել է ստամոքսը։ Աղջկա կյանքը փրկել չի հաջողվել։