Ապրիլի քսանչորսին, Ծիծեռնակաբերդի բարձունքում Մարիամ Գևորգյանը լրագրողի հետ զրույցում բացառիկ պատմություն է պատմել իր պապիկի մասին։

Մարիամի պապիկը՝ Հովհանիսյան Սիմոնը, ժամանակին ապրել է Զուռնաբաթում, որն առաջ անվանվել է Ոսկանաբաթ։ Տարածքն այժմ Ադրբեջանի կազմում է գտնվում։ Երիտասարդ կինը պատմում է, որ 1894 թվականին թուրքը մտել է նրանց դարբնոց և 13-ամյա Սիմոնի աչքի առաջ սպшնել նրա հորն ու եղբորը։

Դեպքից հետո 13-ամյա տղան չորս տարի շարունակ փորձել է գտնել թուրք մшրդասպшնի ընտանիքին և ի վերջո նրան հաջողվել է, մտել է նրանց տուն և մեծից փոքր սպшնել, ապա փախուստի է դիմել Սուխում, որտեղ ապրում էր նրա մեծ քույրը։

Նման մի շարք պատմություններ կան։ Այդ պատմությունները ծանր վրեժի մասին են։ Մարիամը պատմում է պապիկի մասին, ցույց տալիս նրա լուսանկարները։

Այս պատմության մանրամասները և Սիմոն Հովհաննիսյանի կյանքի մանրամասներին ծանոթանալու համար դիտեք վարը կցված տեսանյութը։