«12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է կովիդի դեմ»․ Արսեն Թորոսյան․ տեսանյութ


Պատվաստումների թեման շարունակվում է քննարկման առաջին հորիզոնականում մնալ ոչ միայն Հայաստանում, այլև   ամբողջ աշխարհում։

Մասնագետները և հասարակական մի շարք գործիչներ հորդորում և շարունակ կոչերով են հանդես գալիս, որպեսզի հանրությունը պատվաստվի, քանզի համավարակի դեմ պայքարի միակ ճիշտ զենքը այս պահին պատվաստումն է։

Արսեն Թորոսյանը, ով  նախկինում հանդիսանում էր ՀՀ Առողջապահության նախարարը, արդեն բազմաթիվ անգամներ կոչ է արել հանրությանը պատվաստվել։ Այս անգամ Թորոսյանը խոսել է այն մասին, որ իր 12-ամյա դուստրը նույնպես պատվաստվել է։ Հայաստանում առկա պատվաստանյութերից 12 տարեկանից պատվաստվելու հնարավորություն է տալիս միայն  Մոդեռնան։

Թորոսյանը պատմել է, որ աղջիկը ինքն է պարբերաբար հետաքրքրվել՝ արդյո՞ք Մոդեռնան առկա է Հայաստանում։ Հայրիկը ստանալով դստեր համաձայնությունը՝ գրավոր համաձայնություն է ներկայացրել պոլիկլինիկա, որից հետո միայն դուստրը պատվաստվել է։

Այս քայլով Արսեն Թորոսյանը ցանկանում է ցույց տալ, որ պատվաստումը ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում և ավելին՝ միակ պաշտպանիչ միջոցն է համավարակի դեմ։ Մանրամասները՝ կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: