Անժելա Սարգսյանն այն դերասանուհիներից է, ով իր կյանքում քննադատությունների ու մեղադանքների պակաս չի ունեցել։

Դերասանուհին վաղուց արդեն բնակություն է հաստատել Ամերիկայում և ապրում է իր կյանքով՝ հեռու բոլոր այն մարդկանցից, ովքեր շարունակ մեղադրեցին, քննադատեցին ու բամբասեցին։ Դերասանուհին երբեք չի թաքցրել այն,որ ինքը հանդիսանում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետևոդ։

Նա դեռ Հայստանում բնակվելու տարիներին էլ այդ կազմակերպության հետևորդ էր և այժմ էլ ԱՄՆ-ում շարունակում է իր այցելություններն այդ կազմակեպության հավաքույթներին։

Եվ ահա օրերս Անժելան հերթական այցելությունից հետո համացանցային իր հարթակում հետևորդների հետ կիսվում մի պատմությամբ, որն այս տարիների ընթացքում ոչ ոք չի իմացել։ Անժելան նշում է, որ ինքը տառապում էր մի հիվանդությամբ, որն ըստ բժիշկների բուժում չուներ։

Դերասանուհին ընդգծել է, որ շուրջ տասնմեկ տարի նա ուներ այդ հիվանդությունը և արդեն համակերպվել էր դրա հետ։ «Բայց այս տարի գարնանն Աստված բժշկել է, ես առողջ եմ, կատարյալ առողջ»,- ասել է Անժելա Սարգսյանը: