Աշխարհը շարունակում է մնալ կորոնավիրուսյան արհավիրքի ճիրաններում։ Երկրները պայքար են մղում ախտի դեմ, գիտնականներն օր ու գիշեր փորձարկումներ անում։ Եվ ահա Ռոսատանում ստեղծվել է դեղամիջոցը, որը պետք է փրկի աշխարհն ախտից։ Այն դեռ փորձարկման փուլում եմ։
Որոշվել է՝ փորձարկմանը մասնակցած յուրաքանչյուր ոք կստանա հարյուր հազար ռուբլի։ Այդ մասին պատմել է կամավորներից մեկը՝ Աննա Կուտինան
Աննայի խոսքով՝ պատվաստաստումից հետո երկու օր ջերմել է՝երեսունութ աստիճան՝ իջեցնելով այն ջերմիջեցնողներով։ Ուրիշ կամավոր՝ Նատալյա Ագեևան, նշել է՝ ցավեր է ունեցել պատվաստվելուց հետո, բայց ոչ բարձր ջերմություն։
Փորձարկման կենտրոնի ղեկավար Ելենա Սմոլյարչուկի խոսքով՝ պատվաստվելուց հետո որոշ մարդիկ ունեցել են բորբոքմոն ախտանիշներ, որոնք հետագայում ինքն իրենցով անցել են։
Այս փուլը, հիրավի, անչափ կարևոր է, քանզի օգնում է հասկանալ՝ ինչպես կպահի իրեն պատվաստանյութը մարդկանց օրգանիզմներ ներթափանցելուն պես։