«10 տարի անցավ». հայտնիների հուզմունքը՝ Մարկ Սաղաթելյանի մահվան տարելիցին


Ինչպես բոլորն են տեղյակ՝ հայ հայտնի և սիրված արտիստ Մարկ Սաղաթելյանի կյանքից հեռանալուց հետո կարծես թե մի գույն խամրեց հայկական եթերում։

Արտիստն ասես իր ներկայությամբ անգամ կարողանում էր ապահովել բոլորի ուրախությունն ու բարձր տրամադությունը։

Այդպիսին էին հենց նրան սիրում և հարգում իր բոլոր ընկերներն ու գործընկերները, քանի որ նա այն անձն էր, ով իսկապես աշխատանքից դուրս նաև հավատարիմ ընկեր էր, ում կարելի էր վստահել ամեն ինչ։

Սակայն ճակատագիրն ասես բոլորովին այլ ընթացք էր նախատեսել նրա համար և երիտասարդ տարիքում նա կյանքից հեռացավ։

Այժմ արդեն տասը տարի է անցել այդ դեպքից, որն ասես երեկ լիներ։ Սիրված արտիստի մասին նաև իրենց ջերմ ու հուզմունքով լի խոսքերն են արտահայտել նաև իր տարբեր գործընկերներ, որոնք ևս հասցրել են ապրել ուրախանալ, տխրել և վերջապես նույն կենցաղը կիսել նրա հետ։

Այժմ ևս շատերն են մեծ ցավ ապրում այդ ամենի համար, քանի որ բոլորի հոգում նա կար և միշտ կմնա նույն այն մարդասեր ու ընկերասեր անձն, ով ցանկացած դժվարին պահին առանց վարանելու անգամ գտնվում էր իր ընկերների կողքին։

Այո, նրա մարդկային գործոնն իսկապես ամեն ինչից վեր էր։ Ընկերներն անգամ նրան մշտապես մեծարում էին հենց իր մարդ տեսակի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: