«1 տարի առաջ այս օրը չէի կարող անգամ պատկերացնել, որ գերությունից վերադառնալու եմ տուն ու որ ուղիղ 1 տարի անց …»․ գերությունից վերադարձած մեր հայրենակիցը մանրամասներ է ներկայացնում


Հովսեփ Սահակյանը, ով գերեվարված էր և տևական ժամանակ անցկացրել է Բաքվի բանտում, այժմ հայրենիքում է և շարունակում է արարել ու ապրել։

Այս օրերին Հովսեփի ընտանիքում խինդ ու ուրախություն է, և կյանքն իսկապես շարունակվում է։ Ծնվել է նրա  երկրորդ երեխան, որի ծննդյան առիթով էլ գերությունը ճաշակած Հովսեփը կիսվել է հանրության հետ։

Նա պատմում է, որ մեկ տարի առաջ երազել անգամ իրեն չէր կարող թույլ տալ, որ գերությունից մի օր կվերադառնա։ Եվ ավելին՝ լույս աշխարհ կգա երկրորդ բալիկը։

«Շնորհակալ եմ, Տեր, որ լսեցիր իմ հոգու աղաղակը, ինձ հանեցիր անդունդից և այսօր էլ ավելի օրհնեցիր` պարգևելով իմ հրաշք դստրիկին։ Շնորհակալ եմ իմ 3 գանձերի համար»,- գրել է Հովսեփ Սահակյանը։ Աղջնակին անվանակոչել են Ինգա։

Փոքրիկը ծնվել է 3.7 կգ քաշով և 52 սմ հասակով։ Հայրիկի՝ գերությունց վերադառնալու ամսաթիվը Ինգան հիշարժան դարձրեց իր ծնունդով, քանի որ հայրը գերությունից վերադարձել էր մեկ տարի առաջ հենց այս օրը։


Понравилась статья? Поделиться с друзьями: