Ֆորշը շտապ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է պատահել երգչին․ մանրամասներ


Վահան Գևորգյանն,  ով հանրությանը առավել հայտնի է Ֆորշ բեմական անվամբ, երկրպագուների լայն բանակ ունի։ Նրան տարիներ շարունակ հանդիսատեսը բարձր է գնահատել և սիրել ու ընդունել նրա արվեստը։

Այսօր նրա առողջական վիճակի վերաբերյալ ցավալի տեղեկատվություն ստացվեց։  Բանն այն է, որ սիրված երգիչ Ֆորշը տեղափոխվել է հիվանդանոց։ 55-ամյա երգչի մոտ սրտի կաթված է գրանցվել։

Երգչի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ֆորշը վերջին տարիներին բավականին պասիվ է և համերգներին, միջոցառումներին և էկրաններին գրեթե չի  երևում։

Դա կապված է նրա առողջական վիճակով։ Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգիչն անձնական կյանքում նույնպես որոշակի խնդիրներ ունի․ նա ամուսնալուծվել է։ Ֆորշի երգացանկը միշտ արդիական է։

Նրա երգերը լսելի են միշտ և իրական կյանքի մասին են։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում երգչին և վերադարձ բեմ։


Понравилась статья? Поделиться с друзьями: