Օրերս տեղի է ունեցել սարսափելին․ հերոսը կապրի հավերժ իր սխրանքով․ ճանաչենք մեր հերոսներին


Մեր գեղեցիկ և խաղաղ առավոտների համար բոլորս հավերժ պարտական ենք մնում սահմանին կանգնած հայ զինվորին, որ կյանքն անգամ չխնայեց հանուն հայրենիքի։ Հայ ազգը շարունակ զոհեր է ունենում։

Ներկայացնում ենք սեպտեմբերի տասներեքին անձնվիրաբար ընկած Վազգեն Վահանի Անդրեսյանին, ով ծնվել է 2003 թ․։ Սեպտեմբերի տասներեքից մինչ այսօր հարազատները լուր չունեին հերոսից։ Օրերս տեղի է ունեցել սարսափելին և որդու անշնչացած մարմինը հանձնել են ընտանիքին։ Այսօր հերոսի  հուղարկավորությունն էր։

Հերոսաճյունը ամփոփվել է  Կոճոռի Զինվորական պանթեոնում: Երիտասարդ հայորդու անժամանակ մահվան կապակցությամբ ցավում ու վշտակցում է մի ողջ ազգ։

Տասնինը  գարուն ապրած հայորդին դեռ այնքան անելիք ուներ և երկիրը դեռ պետք է շենացներ։ Վազգենը հայրենիքին, ընտանիքին ողջ էր հարկավոր։ Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։

 

Հերոսը կապրի իր սխրանքով, նրա կյանքը հարատև է։ Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին:


Понравилась статья? Поделиться с друзьями: