Օրերս մահացած հայտնաբերված զինվորի մասին նոր մանրամասներ․ ահա թե ով է նա


Օրերս ՊՆ-ն հայտարարեց զինվոիկ մահվան մասին։ Տղան մահացած էր գտնվել, ով կրծաքավանդակի մասում ստացել է հրազենային հարված։ Ըստ տեղեկության՝ դեպքի մանրամսների մասին կհայտնեն առաջիկայում, երբ կավարտվի համապատասխան քննությունը։

Զինծառայողի վերաբերյալ ցավալի լուրը, ինչպես մեր բոլոր զոհված տղաների բոթը, անասելի մեծ ցավ է յուրաքանչյուր հայրենասեր հայրենակցի համար։ Օրերս մահացած տղան Արգիշտի Եղյանն է։

Նա Սիսիանից էր։ Երիտասարդ, կյանքով լի տղան հեռացավ կյանքից՝ մարելով ընտանիքի լույսը և մեծ ցավ և անսահման վիշտ պատճառելով ընտանիքին ու հարազատներին։ Արգիշտին Շաքե գյուղից էր, ընտանիքի միակ որդին։ Քսանամյա տղան 2 քույրերի եղբայր էր։

Նա ծառայության մեջ էր արդեն 1 տարի 4 ամիս։ Արգիշտիի հայրը 1 օր առաջ, երեկոյան որդու հետ խոսել է և փաստում է, որ որդու մոտ ամեն բան լավ էր և բարձր տրամադրություն ուներ։ Հայրը հույս է հայտնել, որ առաջիկայում համապատասխան մարմինները կպարզեն եղելությունը։

Հավելենք՝ Արգիշտին ԵՊՀ–ի Եվրոպական լեզուների, հաղորդակցության ֆակուլտետի ուսանող էր։Ըստ տեղեկության՝ դեպքի մանրամսների մասին կհայտնեն առաջիկայում, երբ կավարտվի համապատասխան քննությունը։ Զինծառայողի վերաբերյալ ցավալի լուրը, ինչպես մեր բոլոր զոհված տղաների բոթը, անասելի մեծ ցավ է յուրաքանչյուր հայրենասեր հայրենակցի համար։ Օրերս մահացած տղան Արգիշտի Եղյանն է։


Понравилась статья? Поделиться с друзьями: