Օրենքով ծխելն արգելելու մասին  օրենքի նախագծից մանրամասներ է հաղորդել Արսեն Թորոսյանը


Օրենքով ծխելն արգելելու մասին  օրենքի  նախագծից մանրամասներ է հաղորդել Արսեն Թորոսյանը:

Ծխախոտի օգտագործման դեմ այսօր մեր  հանրապետությունում իրականացվում են մի շարք միջոցառումներ առողջապահության նախարարության  և  հասարակական կազմակերպությունների կողմից: Այս առումով ծավալուն գործունեություն է սկսել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ծխախոտի  օգտագործման և ծխի  ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին այսօր մանրամասներ է հաղորդել Արսեն Թորոսյանը: Նա հայտնել է, որ ծխելը ոչ միայն կարգելվի  փակ, այլ նաև  կիսափակ տարածքներում, այդ թվում նաև  կանգառներում, շքամուտքերում, հանրային տրանսպորտում և այլ վայրերում:  Սահմանափակումներ կլինեն նաև  ծխախոտի ցուցադրության,  գովազդի և  վաճառքի  առումով: Այս համատեքստում նա հետևողականորեն քայլեր  է իրականացնելու օրենքի ընդունման համար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!