90-ականներից հայտնի քաղաքական գործչին՝ Վանո Սիրադեղյանին, ճանաչում են գրեթե բոլորը։ Երկու ամիս առաջ արտասահմանում կյանքին հրաժեշտ տվեց Վանո Սիրադեղյանը։

Քաղաքական կարկառուն գործիչը հետախուզման մեջ էր գտնվում և երկար տարիներ էր ինչ գտնվում էր արտերկրում։ Նրա մասին շատ մանրամասներ քաղաքացիները կարողացան վերհանել իր գրքից։ Նա հրաշալի բանախոս էր և ստեղծագործող։

Վանո Սիրադեղյանի մասին պատմությունները շատ են, որոնցով երբեմն կիսվում են նրա դուստրն ու թոռնուհին։ Քաղաքական գործչի աճյունը Հայաստան է տեղափոխվել վերջերս և այսօր արդեն կազմակերպվել է նրա հոգեհանգստի արարողությունը։

Այն տեղի է ունեցել Օպերայի և բալետի շենքում։ Սիրադեղյանի բոլոր հարազատները, ընկերները և նրան սիրող, հարգող քաղաքացիները շտապում են հրաժեշտ տալ նրան։ Տեսանյութում երևում է, որ մարդկանց հոսքը չի դադարում։

Մոտենում են հարազատներին, ցավակցում, ապա մոտենում քաղաքական գործչի աճյունին, որը ծածկված է ՀՀ պետական դրոշով։ Տեսանյութն ուղիղ միացմամբ կարող եք դիտել վարը։