Մինչ հանրության որոշ հատված ակտիվորեն քննարկում է Քրիստինա Եղոյանի ամուսնալուծության մասին անհիմն խոսակցությունները, երգչուհի դերասանուհին համացանցային տիրույթում հայտնում է իր հերթկան երջակության մասին հրաշալի նորությունը։

Քիստինան իր սոցհարթակում գրառում է կատարել և հայտնել, որ սպասում է երկրորդ երեխային։ Նա շնորհակալ է եղել Աստծուն, որ երկրորդ անգամ արժանացրեց նրան մայրանալու վեհ զգացողությանը։ Քրիստինա Եղոյանը մասնավորապես գրել է․ «Շնորհակալ եմ, Տեր Աստված, երկրորդ անգամ այս երջանկությանն արժանացնելու համար»։

Իսկ ամուսնալուծության մասին քննարկումները ծավալվում են միայն այն բանի համար, որ երգչուհին ամուսնու հետ համատեղ հրապարակումներ չի կատարում։

Նա չի սիրում խոսել անձնական կյանքից։ Սոցտիրույթում նրա հրապարակումները միայն աշխատանքային են կամ էլ դստեր մասնակցությամբ։

Շնորհավորում ենք Քրիստինային և կիսում նրա հետ իր անասելի մեծ երջանկությունը։ Հիշեցնենք, որ երգչուհին դուստր ունի, ում շնորհել է Լեա անունը։