«Քո գալով» գեղեցիկ երգ է ներկայացրել Կարեն Ասլանյանը


Կարեն Ասլանյանը վերջերս մի առիթով ասել էր, որ արցախյան վերջին պատերազմի մեկնարկից առաջ ինքը բազմաթիվ նոր նախաձեռնությունների ծրագրեր ուներ, որոնք, սակայն պшտերազմի մեկնարկից հետո նա որոշել է թողնել միառժամանակ։

Հիմա երգիչը վերադարձել է նախկին ծրագրերին՝ դրանք հերթով կյանքի կոչելու համար։

Հետպшտերազմյան առաջին գործերից երգիչը ներկայացրել է «Քո գալով» վերնագրով մի գեղեցիկ երգ, որտեղ գոյաբանական պայքարի առաջմղիչն ու մոտիվացիան սերն ու սիրելի էակն է։

Երգի թեմատիկան սերն է, իսկ տեսահոլովակը հագեցած է պատերազմական թեմայով կառուցված կադրերով։ Տեսահոլովակում համադրվել են սերն ու պատերազմը, իսկ պայքարի արդյունքում հաղթող է դուրս գալիս սերը։

Գեղեցիկ երգի երաժշտությունը հեղինակել է Վլադիմիր Պողոսյանը, իսկ խոսքերի հեղինակը հենց ինքը՝ Կարեն Ասլանյանն է։ Հետաքրքիր տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։

 

Կարեն Ասլանյանի ներկայացրած նոր ու գեղեցիկ երգի պրեմիերան ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!