Քիմ Քարդաշյան․ «Ավելի զգուշավոր եմ դարձել»


Մեր հայրենիքում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին իր մասնակցությունն ունենալու համար Հայաստան է ժամանել հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ՝ Քորթնիի և 7 երեխաների հետ։ Այսօր Քիմը ելույթ է ունեցել միջոցառման շրջանակներում։

Բեմ դուրս գալով՝ աստղը հուզված նշել է, որ նման միջոցառման համար Հայաստանից հարմար տեղ չկա։ Քիմը կիսվել է փորձով՝ ինչպես է տեխնոլոգիաներն օգտագործելով հասել հաջողության՝ ունենալով 250 մլն հետևորդ։

«Միշտ երազել եմ հեռուստատեսությունում աշխատել, բայց չգիտեի՝ ինչպես հասնել դրան: Ինքնակազմակերպված եմ և հնարավորություններս օգտագործում եմ։ Դա, հավանաբար, ինձ օգնեց։ 13 տարեկանում առաջին անգամ նկարահանվեցի հեռուստաշոուում, և հասկացա՝ ապագայում ուզում եմ դրանով զբաղվել: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ընկերություն, որը հայտնի է ամբողջ աշխարհում։

Երբ նոր էի աշխատում, չգիտեի՝ թե ինչ է«անձնական տարածք»-ը: Տարիք առնելուց, երեխաներ ունենալուց հետո հասկացա «անձնական տարածք»-ի կարևորությունը, ինչը նաւ անվտանգության հարց է: Ավելի զգուշավոր եմ դարձել, սակայն, միևնույնն է, շարունակում եմ առօրյա զբաղմունքներովս կիսվել հետևորդներիս հետ։ Պետք է հավասարակշռել կյանքն ու սոցցանցերը»,- նշել է Քարդաշյանը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!