Քիմ Քարդաշյանի ամուսինը փոխել է կրոնը


Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը փոխել է դավանանքը։ Ռեփերը հայտնել է քրիստոնեությունն ընդունելու մասին՝ վերջերս կայացած երկրպագուների հետ հանդիպման ընթացքում: «Jesus Is King» («Հիսուսն արքա է») նոր ալբոմի շնորհանդեսին ընդառաջ Քանյեն յուրաքանչյուր շաբաթ ամբոխի առաջ կրոնական երգեր է երգում:
«Այստեղ չեմ եկել ժամանց ապահովելու համար: Այստեղ եմ Ավետարանը տարածելու համար: Ներեցեք, եթե սխալ եմ արտասանում, վերջերս եմ կրոնափոխ եղել»,- հանդիպման ընթացքում նշել է Քանյեն:

Հիշեցնենք՝ օրերս Հայաստան եկած Քիմ Քարդաշյանն Էջմիածնում մկրտել է իր և Քանյեի 3 երեխաներին՝ Սեյնթին, Չիկագոյին և Փսալմին։ Քիմն ինքն էլ է մկրտվել Էջմիածնում՝ երեխաների և քրոջ հետ։
Նշենք՝ Քանյեի նոր «սուրբ» ալբոմը կթողարկվի մոտ ժամանակներս: Երկրպագուներն անհամբեր են, քանի որ վերջին անգամ Ուեսթն ալբոմ է թողարկել 2018-ին։
Իրապես հպարտության արժանի քայլ է Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ կնոջ կրոնն ընդունելը։ Քանյեն, ինչ խոսք, հաճելիորեն զարմացրեց իր որոշմամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!