Քիմ Քարդաշյանը ցուցադրել է՝ ինչպես է հագնում «թաց զգեստը»


Met Gala-2019 ամենամյա շոուն ամեն տարի ստիպում է աստղերին նորանոր էպատաժային կերպարներով ներկայանալ հանրությանը։ Այս տարի կարմիր գորգը լի էր էպատաժային կերպարներով՝ Ջարեդ Լետոն՝ իր գլխի հետ, Քեթի Փերին՝ իր գլխարկով և այլն։ Հայուհի Քիմ Քարդաշյանն այս անգամ որոշել է էպատաժային չլինել։ Նա ուղղակի որոշել է թաց ներկայանալ հանրությանը։ Այո՛, հենց թաց։ Քիմի «թաց զգեստն» ստեղծված էր ավելի նկատելի դարձնել նրա կազմվածքը։ Երկրպագուները հիացած էին աստղի կերպարով։

Օրեր անց Քիմը որոշել է բացահայտել իր կերպարի մանրամասները։ Instagram-ի իր էջում հայուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս կերպարի ստեղծման ընթացքը։ Պարզվել է, որ Քիմին բառի բուն իմաստով մտցրել են զգեստի մեջ։ Քգեստով Քիմը դժվարանում էր անգամ շնչել և այլ կարիքներ հոգալ։ Գեղեցկությունը, իրոք, զոհեր է պահանջում, ինչն ապացուցում է Քիմ Քարդաշյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!