Քիմ Քարդաշյանը մկրտությունից լուսանկարներ է հրապարակել


Մեր հայրենիքում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարի համար Հայաստան ժամանել էր հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ՝ Քորթնիի և իրենց 7 երեխաների հետ։ Հոկտեմբերի 7-ին Քարդաշյանները ողջ ընտանիքով մկրտվել են Սուրբ Էջմիածնում։ Չի մկրտվել միայն Նորթը, որի մկրտությունը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ 2015 թվականին։ Քիմ Քարդաշյանը Instagram-ում մկրտությունից լուսանկարներ է հրապարակել և հպարտ գրառում է կատարել՝ պատմելով եկեղեցու մասին։

Ընտանիքի կնքահայր է դարձել 27-ամյա սարկավագ Նաիրի Սրապիոնյանը, որը նման պատվի արժանանալու մասին լուրն իմացել է արարողությունից մի քանի ժամ առաջ։

Հիշեցնենք՝ մկրտության ընթացքում Քիմն ստացել է Հեղինե, իսկ Քորթնին՝ Գայանե եկեղեցական անունը։ Քիմի որդին՝ Փսալմը, այսուհետ Վարդան է, Սեյնթը` Գրիգոր, Չիկագոն` Աշխեն։ Քորթնիի երեխաների՝ 9-ամյա Մեյսոնի, 7-ամյա Պենելոպայի և 4-ամյա Ռեյնի մկրտության անունները հայտնի չեն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!