Քիմ Քարդաշյանը երեխաներին մկրտել է Էջմիածնում․ բացառիկ լուսանկարներ


Մեր հայրենիքում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ՝ Քորթնիի և իրենց 7 երեխաների հետ։ Այս գիշեր ժամանելուց հետո Քարդաշյաններն այսօր հագեցած օր են ունեցել։ Վաղ առավոտյան ընտանիքը մեկնել է Էջմիածին, որտեղ մկրտել է իրենց երեխաներին։

Անչափ գեղեցիկ էին բոլորը՝ սպիտակ համեստ հագուստով։ Տեր Վահրամի խոսքով՝ համաշխարհային աստղը ոչ մի հատուկ վերաբերմունք չի պահանջել․ շարքային մարդու պես նախապես գրանցվել և այսօր մկրտել է իր երեխաներին։ Ամենափոքրիկին՝ Փսալմը, մկրտության ժամանակ անվանակոչվել է Վարդան, Սեյնթը` Գրիգոր, իսկ Չիկագոն` Աշխեն։ Ամեն ինչ տեղի է ունեցել Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մկրտարանում:

Ողջ օրն ընթացել են նաև ռեալիթի շոուի նկարահանումները։ Մկրտությունից հետո ընտանիքն այցելել է ռեստորան։ Ամեն պահի Քիմը չի մերժել և լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ։ Իրապես, մեծ հպարտություն է, որ Քիմի պես աստղը հայուհի է և իր երեխաների մկրտության համար ընտրում է հայկական եկեղեցին։

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!