«Քեզ տեսնելիս» նոր երգի պրեմիերա․Գոռ Եփրեմյան


Գոռ Եփրեմյանը չի դադարում իր ստեղծագործական գործունեությունը: Նա շարունակում է նոր գործերով ներկայանալ իր երգարվեստի սիրահարներին: Գոռի ընտրած թեմատիկան մեծ մասամբ սերն է. այս դեպքը ևս բացառություն չէ:

Նա նորից սիրային երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Քեզ տեսնելիս»: Երգիչը երազում է սիրելիին տեսնել հարսի շորով, նրա կողքին արթնանալ, տեսքով հիանալ: Երգը մեղեդային է և միևնույն ժամանակ հաճելի տրամադրություններ արթնացնող:

Գեղեցիկ երգի երաժշտության հեղինակը Վահե Ալեքսանյանն է,իսկ խոսքերը գրել է Մհեր Պետրոսյանը: Երգը մատուցվում է գեղեցիկ թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ: Այստեղ տեսնում ենք իրար հանդիպած սիրահար զույգի ներդաշնակ զարգացող սիրային հարաբերություններ, ապա նաև հարսանեկան տեսարաններ:

Երգը հասցրել է արժանանալ Գոռի երգարվեստի սիրահարների հավանությանը: Երգի մասին հնչեցված արձագանքները բավականին ջերմ ու դրական են:

Գոռ Եփրեմյանի ներկայացրած նոր ու գեղեցիկ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!