Քարդաշյան, Թանկյան, Օհանյան․․․ համաշխարհային աստղերը Հայաստանում են


Մեր հայրենիքում մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարը, որին իրենց մասնակցությունն ունի ավելի քան 2500 մարդ՝ 70 երկրից։ Միջազգային IT համագումարը Երևանում անցկցավում է «Ապակենտրոնացման ուժը․ հեռանկարներ և ռիսկեր» թեմայով։
Համագումարի բացումն ազդարարվել է Հանրապետության Հրապարակում երեկ կայացած համերգով, որին ելույթ է ունեցել համաշխարհային աստղ դիջեյ Արմին Վան Բյուրենը։ Պաշտոնական մասը մեկնարկել է երկուշաբթի՝ մարզահամերգային համալիրում։ Բացման իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձ է արել այդ ոլորտում հաջողությունների հասած հայերի և հայաստանյան հաջողությունների մասին։

Հայաստանյան մայրաքաղաք արդեն ժամանել են հայկական ծագում ունեցող աստղեր Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը։ Շուտով կժամանի նաև Ալեքսիս Օհանյանը։ Համագումարին կմասնակցեն խոշորագույն IT-ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների նախարարները։
Հաճելի է գիտակցել, որ նման նշանակություն ունեցող իրադարձությունը հյուրընկալում է Հայաստանը։ Մեր երկիրն այժմ գտնվում է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!