Քարդաշյանների ընտանիքը վաճառքի է հանել իր հագուստը


Քիմ Քարդաշյանի ընտանիքն այսուհետ կվաճառի իր հագուստը։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի գեղեցկուհիները հոկտեմբերի 4-ից ինստագրամյան նոր էջ են բացել՝ «Kardashian Kloset» («Քարդաշյանների զգեստապահարան»), որտեղ վաճառքի են հանում իրենց զգեստապահարանների դիզայներական հագուստը, և ոչ միայն։

Ինստագրամյան էջում արդեն մի շարք իրերի լուսանկարներ կան, որոնք կարող են գնել բոլոր ցանկացողները՝ աշխարհի բոլոր անկյուններից։ Արդեն ներկայացված են Քայլի Ջեների բրոնդային ձմեռային կոշիկները, պայուսակը և սպորտային համազգեստը, Քիմ Քարդաշյանի Balmain զգեստը, ինչպես նաև նրանց մայրիկի՝ Քրիս Ջենների պայուսակը և զգեստը։ Նշենք, որ քույրերը սեփական իրերի վաճառքի փորձ արդեն ունեն։ Այն ժամանակ ողջ գումարն ուղղվել էր բարեգործությանը։ Ինչ կարվի վաստակած գումարի հետ այս անգամ՝ հայտնի չէ։ Ավելացնենք, որ անձնական բրենդային իրերը վաճառելը վերջին շրջանում շատ նորաձև է աստղերի մոտ։ Շատերը վաճառքի են հանում տարբեր տարիներին կրած իրենց հագուստը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!