Շուշան Պետրոսյանը հեղափոխությունից հետո դադարեցրեց քաղգործունեությունը և ամբողջովին վերադարձավ է սիրելի աշխատանքին՝ երգարվեստին, որտեղ իրեն զգում է ինչպես տանը։

Նրա՝ հատկապես հայրենասիրական երգերը ստացված են ու հրապարակվելուն պես հնչում են ամեն անկյունից։ Երգչուհին նոր աշխատանք է ներկայացրել, որն անչափ գեղեցիկ է և հայրենասիրական խորը բովանդակությամբ օժտված։ Երգը վերնագրված է «Շուշի»։

Վերնագիրն արդեն իսկ խոսուն է և մեծ ասելիք է պարունակում։ Այն հուզիչ է և անմիջապես ներթափանցում է հոգու խորքը։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Աննա Հովներն է, ռեժիսորը՝ Վահե Յանը։

«Ես գարուն եմ քեզ պարտք մնացել։ Քոնն եմ ես, հիշի՛ր, իմն ես իմ Շուշի։ Երգում եմ, որ նորից դու ձայնս լսես, որ հայ երգից հոգիդ սփոփես ու չարտասվես։

Քաշվում եմ նորից նայել աչքերիդ մեջ, բայց աղոթում եմ ես անվերջ, որ ինձ ներես․․․»,- հնչում են անսահման հուզիչ երգի բառերում։ Տեսահոլովակը դիտեք վարը։